-
10.02.2014|
14:06
Անցած գիշեր Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԱԿ-ի 9 ակտիվիստների: Նրանք ձերբակալվել են պետական գույքը վնասելու փորձի պատճառաբանությամբ: ՀԱԿ -իակտիվիստները գիշերվա ժամը 02:30 -ին դուրս էին եկել փողոց մարտի 1-ին տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկման աշխատանքների համար: Ակտիվիստները ձերբակալվել են առանց սկսելու իրազեկումը: Նրանք երեք ժամ հետո ազատ են արձակվել:
-
10.02.2014|
13:47
«Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը «ֆեյսբուքյան» իր էջում արել է հետևյալ գրառումը.
-
10.02.2014|
13:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանմամբ, այն մարդիկ, ովքեր սպորտի հետ որևէ առնչություն չունեն, նաև իրավունք չունեն քննադատելու և փնովելու Սոչիի օլիմիպիադայի խաղերը:
-
10.02.2014|
13:20
Նախկինում այնպիսի կարծիք էր ձևավորված, որ հղիությունից առաջ և հատկապես հղիության ընթացքում կնոջն անհրաժեշտ է ընդունել մուլտիվիտամիններ: Այժմ, սակայն, բժիշկները կասկածի տակ են դրել հղի կանանց կողմից գործածվող այդ դեղորայքի անվտանգությունը:
-
10.02.2014|
13:07
Նիկոլո Մաքիավելին իր «Տիրակալը» գրքում հետևյալ միտքն է արտահայտում, թե չկա քաղաքին տիրելու ավելի լավագույն միջոց, քան այն կործանելը: Եվ եթե մեկը զավթի ազատության համը տեսած քաղաքն ու խնայի այն, ինչ-որ ժամանակ հետո քաղաքը նրան չի խնայի:
-
10.02.2014|
13:05
Շարունակվում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային այցերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն արդեն եղել են Կոտայքում և Լոռիում։ Փետրվարի 8-ին նրանք այցելեցին ՀՀԿ ԵԿ Արարատի մարզային կազմակերպություն:
-
10.02.2014|
13:03
Պատմության ապագա դասագրքերում կգրեն, որ ռուսական կայսրությունն իր գոյությունը դադարեցրել է Կիևի Մայդանում: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում` ՈՒկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարք Ֆիլարետի հետ հանդիպման ժամանակ:
-
10.02.2014|
12:57
Հասարակական կազմակերպությունները Հայաստանի երիտասարդական հիմնադրամ կարող են ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի մասնակցության հայտեր։ Այս տարի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, հայտարարել է դրամաշնորհային մրցույթ 19 անվանակարգում, որից 7-ը վերաբերում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, 2-ը՝ մերօրյա հերոսների կերպարի ներկայացմանն ու նրանց օրինակով սերունդների դաստիարակմանը նվիրված ծրագրերին։ Անվանակարգերում տեղ է հատկացված նաև սելեկտիվ աբորտների դեմ պայքարին, հակածխախոտային միջոցառումներին, գյուղական համայնքների խնդիրների լուծմանը։
-
10.02.2014|
12:55
«Եվրոպական փաթեթում» Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»: Սակայն այդ մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:
-
10.02.2014|
12:53
Եվրոպական միությունը կհրապարակի հետազոտություններ, որոնք կներկայացնեն Արևելյան գործընկերության ապահոված հեռանկարները, կհերքեն չհիմնավորված պնդումներն Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում իբր «թանկ վճարելու» մասին, կբացատրեն Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցելուց բխող հետևանքները: